Ստուգել հայտի կարգավիճակը

Տեսչական մարմինների և ոստիկանության զգուշացումը քաղաքացիներին և տնտեսվարողներին

31.01.2022

Տեսչական մարմինները և Ոստիկանությունը զգուշացնում են.

Հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

  • կամ՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
  • կամ՝ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք,
  • կամ՝ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Խախտումների դեպքում տնտեսավարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։

 

Վերադառնալ ցանկ