Ստուգել հայտի կարգավիճակը

Մեր առաքելությունը

Բիզնեսի, հատկապես առավել խոցելի փոքր և միջին բիզնես զարգացման հարցում խիստ կարևոր է ունենալ գործարար ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրություն ու վարչարարություն: Մենք ցանկանում ենք, որ այս առումով Հայաստանն առաջատար երկիր լինի: Մեր թիմը պատրաստակամ է լսել Ձեր կողմից բարձրաձայնված գործարար ոլորտի խնդիրները, և օգտակար լինել Ձեզ՝ դրանց լուծման հարցում: Բացի այդ, մենք կապահովենք գործարար ոլորտի բարեփոխումների առաջարկներին ընթացքը և կլուսաբանենք ոլորտի զարգացումները:

Անանունություն

Դուք իրավունք ունեք Ձեզ հուզող բիզնես խնդիրների վերաբերյալ անանուն կերպով հայտեր ներկայացնել: Ձեր տրամադրած հայտը ամբողջությամբ կկոդավորվի: Բացի այդ, գործում են գաղտնիության հավելյալ երաշխիքներ Tor ինտերնետ բրաուզերով օգտվելու դեպքում. Ձեր համակարգչի IP հասցեն չի բացահայտվի, հետևաբար ոչ ոք չի կարողանա պարզել ձեր ինքնությունը:

Արագ արձագանք

Ձեր հայտը մեր կայքում ներկայացնելուց հետո Ձեր տրամադրած տեղեկատվությունը կուսումնասիրվի մեր փորձագետների կողմից, ով երկու աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանի Ձեզ՝ Ձեր կողմից բարձրացված հարցի լուծման նպատակով։

Բարեփոխումներ

Ձեր կողմից տրամադրված տեղեկությունը կարող է օժանդակել մեզ հատկորոշելու փաստերի վրա հիմնված բարեփոխումներ և նվազեցնելու բյուրոկրատական քաշքշուկները: Բարեփոխումներն իրականացվում են հանրային- մասնավոր հատվածի երկխոսության ֆորմատով։

Իրազեկվածություն

Կարող եք ծանոթանալ բիզնես ոլորտի վերջին նորություններին, օրինակ` հարկային, մաքսային և այլ ենթաոլորտներում օրենսդրական փոփոխություններին և այլն: Բացի այդ, կարող եք իրազեկված լինել բիզնես ոլորտում իրականացվող տարաբնույթ միջոցառումների և այլնի մասին։

Վերջին նորությունները

Սույն բաժնում առաջարկում ենք ծանոթանալ բիզնես ոլորտում իրականացրած մեր գործունեությանը և դրանց լուսաբանումներին փաստերի վրա հիմնված բարեփոխումներ հատկորոշելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու վերաբերյալ, ինչպես նաև` սպասվող միջոցառումների վերաբերյալ:

Բացի այդ, սույն բաժնում կարող եք ծանոթանալ բիզնես ոլորտի վերջին նորություններին, օրինակ` հարկային, մաքսային և այլ ենթաոլորտներում օրենսդրական փոփոխություններին, տարբեր տնտեսվարող սուբյեկտներից, օրինակ` ՓՄՁ-ներին տրվող վարկային արտոնություններին, լրագրողական հետաքննություններին, դասընթացներին և այլն: Կարող եք նաև մեզ ներկայացնել, թե բիզնես ոլորտի հավելյալ ի՞նչ տեղեկատվություն ձեզ կհետաքրքրի:

Առաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոն

Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրվի ՀԴՄ կտրոն: 

04.02.2026

Նոր կարգավորումներ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտրի իրականացման գործընթացում

Նախատեսվում է սահմանել էլեկտրոնային առեւտրի ապրանքների հասկացությունը, էլեկտրոնային առեւտրի ապրանքների ներմուծման եւ արտահանման ժամանակ իրականացվող մաքսային գործառնությունների կարգի առանձնահատկությունները, էլեկտրոնային առեւտրի ապրանքների հայտարարագրերի պարզեցման ձեւը եւ նմանատիպ այլ կարգավորումներ: Սա վերաբերում է երրորդ երկրների էլեկտրոնային առեւտրին: 

04.02.2026

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման 2025 թ․ սակագնային արտոնությունից օգտվելու61 տրանսպորտային միջոցների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` Կոմիտեի կողմից դեռևս 2026 թվականի հունվարի 9-ին հրապարակված 636 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներից, վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալու համար, սահմանված ժամկետում դիմել են 575-ի գծով․  չեն դիմել մնացած 61-ի գծով: 

03.02.2026

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ 

01.02.2026

Հաջողության պատմություններ

Սույն բաժնում ներկայացվելու են կայքի և մեր փորձագետների օժանդակությամբ հաջողությամբ հանգուցալուծված գործերը, ինչի արդյունքում վերականգնվել են բիզնեսի ներկայացուցիչների իրավունքները, կատարվել են օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվել են առկա խնդիրները լուծելու իրավիճակային աշխատանքային խմբեր: Բոլոր հաջողության պատմություններում հերոսների անունները կփոխարինվեն այլ անուններով, և կպահպանվեն նրանց գաղտնիությունը: Հերոսների ինքնությունը կբացահայտվի միայն իրենց ցանկությամբ:

Վիճակագրություն

 

 

Մեր գործընկերները

Կայքէջը պատրաստվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ, որը հանդիսանում էր «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից տրամադրված ենթագրանտ։